Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում ընդգծել են Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունը միջազգային մակարդակով դատապարտելու հարցը։
«Կողմերը քննարկել են Ուկրաինայի ժողովրդին ռուսական ագրեսիայի դեմ պայքարում աջակցելու անհրաժեշտությունը»,- ասվում է ղեկավարների հեռախոսազրույցից հետո հրապարակված հաղորդագրության մեջ։
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել նաև Վոլոդիմիր Զելենսկու հետ: Վերջինս շնորհակալություն է հայտնել նրան՝ Ուկրաինային աջակցելու համար։