ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այս պահին չի նախատեսում անմիջական շփումներ ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն «միշտ բաց է թողնում դիվանագիտության դուռը»: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Սակին:
Անդրադառնալով Ուկրաինայում տիրող իրավիճակին՝ Սակին նշել է, որ ԱՄՆ-ը մտադիր է անվտանգության ոլորտում ևս 10 մլրդ դոլարի լրացուցիչ օգնություն ցուցաբերել Կիևին: Նրա խոսքով՝ Բայդենի վարչակազմն այդ խնդրանքով արդեն դիմել է Կոնգրեսին:
Միևնույն ժամանակ Սակին նշել է, որ Կիևին աջակցությունը շարունակելու համար պետք է ընդլայնվեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, և ամրապնդվի ՆԱՏՕ-ի արևելյան թևը: Ըստ Սպիտակ տան խոսնակի՝ Մոսկվայի դեմ արդեն իսկ սահմանված պատժամիջոցները հսկայական ազդեցություն են ունենում Ռուսաստանի տնտեսության և ֆինանսական համակարգի վրա: