Երևանում գտնվող՝ Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն այսօր այցելել է նաև ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ։
Նա հանդիպել է Օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանի հետ, ինչից հետո՝ նաև շտաբում այդ պահին ներկա՝ հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչների հետ։
Մասնավորապես, քննարկման առանցքում եղել են պատերազմի հետևանքով ՀՀ-ում ժամանակավորապես ապաստանած արցախցիներին աջակցելու ուղղությամբ իրականացվելիք միջոցառումների ու ձեռնարկվող միջոցների տեսակներն ու բնույթը, մինչև Արցախի տարածքում նրանց կտրամադրվեն բնակարաններ: