ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ նախագահի երդմնակալության օրվա հետ համընկնումով պայմանավորված՝ «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարը 2022 թվականի մարտի 12-13-ի փոխարեն կանցկացվի մարտի 18-19-ին:
Մրցաշարը տեղի կունենա Չարենցավան քաղաքի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում:
Մասնակիցներն անձնական մարզահագուստով և թենիսի ձեռնաթիով (ռակետով) պետք է մրցավայր ներկայանան ժամը 9:00-ին՝ գրանցվելու համար:
Հիշեցնենք՝ «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի մարզային փուլին մասնակցել է 1594 հոգի: Բացի ՀՀ քաղաքացիներից՝ եզրափակիչ մրցաշարին կմասնակցեն նաև դեսպանատների ներկայացուցիչներ, օտարերկրյա քաղաքացիներ և զբոսաշրջիկներ:
Մրցաշարին երկու տարիքային խմբերում 1-ից 20-րդ տեղեր գրաված մասնակիցները կստանան դրամական պարգևներ, իսկ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) կպարգևատրվեն նաև ՀՀ ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով.
1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ,
2-րդ տեղ՝ 600.000 ՀՀ դրամ,
3-րդ տեղ՝ 400.000 ՀՀ դրամ,
4-րդ տեղ՝ 150.000 ՀՀ դրամ,
5-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ,
6-10-րդ տեղերը՝ 75.000 ՀՀ դրամ,
11-20-րդ տեղերը՝ 50.000 ՀՀ դրամ:
Հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն: