Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլերի հետ զրույցի ընթացքում ասել է, թե հույս ունի, որ Կիևի դիրքորոշումը բանակցությունների նախատեսված երրորդ փուլում խելամիտ կլինի:
Նա նաև վստահեցրել է, որ Ռուսաստանը պատրաստ է Կիևի հետ երկխոսել Մոսկվայի բոլոր պահանջների կատարման դեպքում:
Պուտինը Շոլցին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Կիևի վրա՝ Ուկրաինայից արտասահմանցիներին անվտանգ տարհանելու նպատակով:
Բանակցություններին ուկրաինական կողմից մասնակցած Դավիթ Արախամիան ասել է, թե ՌԴ և Ուկրաինայի ղեկավարների բանակցություն անցկացնելու մասին դեռևս վաղ է խոսել, քանի որ կողմերը մշակում են քննարկման ենթակա դիրքորոշումները: