«Ռոսկոմնադզորը» ՌԴ տարածում արգելափակել է «Մետա» ընկերությանը պատկանող Ֆեյսբուք սոցիալական ցանցը: Այս մասին հայտնել են կառույցից: Որոշումը կայացվել է մարտի 4-ին։
Նշվում է նաև, որ 2020 թ. հոկտեմբերից Ֆեյսբուքի կողմից արձանագրվել է ռուսաստանյան ԶԼՄ-ների և տեղեկատվական ռեսուրսների նկատմամբ խտրականության դրսևորում:
Վերջին օրերին այս սոցցանցը սահմանափակել էր մի շարք լրատվական կայքերի ֆեյսբուքյան էջերի հասանելիությունը: