Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձրլեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող, Արարատի մարզի Ուրցաձոր-Լանջառ (բուք է) ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը։
Դժվարանցանելի են Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» և Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները։
Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի, Լանջիկի, Մաստարայի տարածաշրջաններում, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» և Արագածոտնի մարզի Ապարան-Արագած, Մաստարա-Թալին ավտոճանապարհներին բուք է։
Վայոց ձորի մարզում, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում (բուք է), Շիրակի մարզի Ախուրյանի, Մարալիկի, Արթիկի, Ջաջուռի, Քեթիի, Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի, Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջաններում, Կոտայքի մարզի Աբովյան և Հրազդան քաղաքներում տեղում է ձյուն։
Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում, Վայոց ձորի մարզում, Գեղարքունիքի մարզի Սևան-Մարտունի, Արագածոտնի մարզի Թալինի, Ապարանի, Արագածի ավտոճանապարհներին (բուք է) տեղ-տեղ առկա են մերկասառույց։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ռուսական կողմում կա մոտ 475 բեռնատար։