Մարտի 4-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսի 251 նոր դեպք, իրականացվել է 3847 թեստավորում: Առողջացել է 836 բուժառու, գրանցվել է 11 մահվան դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 421008 դեպք, որոնցից 404993-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 5875 բուժառու:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8516 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1624 է:
Ընդհանուր կատարվել է 2 909 913 թեստավորում: