Վարդինե Ղազախեցյան (Երևանի 107-րդ մանկապարտեզի տնօրեն) - Վերանորոգվել է անցյալ տարի, տևել է վերանորոգումը 9 ամիս: Հիմնանորոգվել է ամբողջությամբ՝ տանիքը, դռները, հատակը: Հիմա մենք ունենք շատ լավ պայմաններ, զվարթ, ուրախ:
Երևանի 107-րդ մանկապարտեզն է: Կես դար շենքում նորոգում չի եղել, տանիքը կաթում էր, պատերը խոնավացած էին, հատակը՝ քանդված: Անմխիթար պայմանների մասին պատմում է մանկապարտեզի վերջին 20 տարվա տնօրեն Վարդինե Ղազախեցյանը, ցույց տալիս շենքի՝ մինչև վերանորոգումն արված լուսանկարները:
Մանկապարտեզի տնօրենն ասում է՝ չնայած վերանորոգումից հետո փոքրիկների թիվը չի փոխվել, բայց վերանորոգման արդյունքում տարածքն ավելի արդյունավետ է օգտագործվում:
Վարդինե Ղազախեցյան - Մեր խոհանոցն են ավելացել, որ մինչ այդ չունեինք:
Նախկինում մանկապարտեզները նորոգվում էին ըստ ծրագրերի՝ մի շենքում փոխվում էին տանիքները, մյուսում՝ պատուհանները, սանհանգույցները, կամ լուծվում էր ջեռուցման խնդիրը: Կապիտալ նորոգման աշխատանքներ մինչև 2018-ը չէին արվում,- ասում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինբարեկարգման վարչության պետի տեղակալը:
Էդիկ Շաքարյան (Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինբարեկարգման վարչության պետի տեղակալ) - էս տարի աննախադեպ աճ է եղել. օրինակ` 2020 թ. հատկացվել է 2.1 մլրդ դրամ, 8 մանկապարտեզ, 2021 թ.՝ ևս 8 մանկապարտեզ, 2.4 մլրդ դրամ: 2022 թ. մոտ 3.1 մլրդ դրամ նախատեսվում է 8 մանկապարտեզի հիմնանորոգում. Արաբկիրի 24 մանկապարտեզին հարակից հատվածում մանկապարտեզի նոր մասնաշենքի կառուցում կանենք ու 3 հատ մանկապարտեզի բակային տարածքների վերանորոգում:
Մայրաքաղաքում ընդհանուր առմամբ քաղաքապետարանի ենթակայությամբ գործում է 161 մանկապարտեզ: 58-ը կապիտալ նորոգված է: Այս պահին հիմնանարոգվող 8 մանակապարտեզից բացի՝ նախակրթարանների հիմնանորոգում արվում է նաև ՄԱԿ-ի ծրագրով:
Էդիկ Շաքարյան - 2022 թ. ունենք ՄԱԿ-ի հետ նորոգվող 14 մանկապարտեզ, որի գումարը կազմում է 5.4 մլրդ դրամ: Տեսեք՝ աճը ինչքան մեծ է, 11-ում հիմնանորոգում ենք անում, 3-ը քանդվում է, նորն է կառուցվում:
Երևանի նախակրթարանների շարունակական հիմնանորոգումը կնպաստի, որ ավելի շատ երեխա հնարավորություն ունենա մանկապարտեզ հաճախել:
Էդիկ Շաքարյան - Վարձակալված կորպուսներ կային, ու դրանք բոլորը վերցրել ենք ու տարածքները նույնպես վերանորոգել ենք, ու այդպիսով երեխաները ավելացել են:
Այս պահին Երևանում մանկապարտեզ է հաճախում 25 130 երեխա, իսկ 10 300-ը դեռ իր հերթին է սպասում: