Ազգային ժողովը միաձայն ընդունեց «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների թանգարանային գործի բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
«ԱՊՀ կառույցի և անդամ պետությունների հետ մշակութային համագործակցությունն իր կարևոր տեղն է զբաղեցնում ԿԳՄՍ նախարարության օրակարգում: Համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից: Համաձայնագրի վավերացումը նպատակահարմար է ՀՀ արտաքին քաղաքականության առումով: Այն չի ենթադրում որևէ օրենսդրական փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում:
Համաձայնագրի վավերացումը կնպաստի թանգարաններիհամատեղ գիտական ծրագրերի կազմակերպմանը, կերաշխավորի ցուցահանդեսային փոխանակման շրջանակներում թանգարանային առարկաների պահպանությունը, անձեռնմխելիությունը»,- ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: