Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել իր ուկրաինացի գործընկերոջ` Վոլոդիմիր Զելենսկու հետ: Երկու նախագահները քննարկել են ռուս-ուկրաինական զինված հակամարտությունն ու վերջին զարգացումները:
Թե ում նախաձեռնությամբ է կայացել հեռախոսազրույցը, չի հաղորդվում: Զելենսկին շնորհակալություն է հայտնել Էրդողանին` Թուրքիայի կողմից ցուցաբերվող հետևողական աջակցության համար, նաև նշել, որ պետք է հասնեն մարտական գործողությունների դադարեցմանը: