ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգի արդիական մի շարք հարցեր, ինչպես նաև միջազգային ասպարեզում ՀՀ և ՌԴ մոտեցումների համաձայնեցումը: