Մարտի 4-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1365 նոր դեպք՝ գրում է jnews.ge կայքը:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 9790 մարդ, մահացել է 32-ը:
Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 620 639 դեպք. որից ապաքինվել է 1 539 413 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 16 306:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 9671 թեստավորում, այդ թվում 6495-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 3176-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը 14.11% է, վերջին 14 օրվանը՝ 22.6%, վերջին 7 օրվանը՝ 18.07%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 823 646 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 188 պացիենտ: