Ուկրաինայի երկնքում ոչ թռիչքային գոտի ստեղծելու Արևմուտքի փորձերը կհանգեցնեին ՌԴ-ի հետ պատերազմի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը` հավելելով, որ ԱՄՆ-ն մտադիր չէ այս կերպ գործել:
Բլինքենի խոսքով` Միացյալ Նահանգները ռազմավարական շահագրգռություն չունի շուկաներում նավթի ծավալների նվազման հարցում, սակայն չի բացառում ՌԴ էներգետիկ համակարգի դեմ պատժամիջոցների կիրառումը:
«ԱՄՆ-ն դարձյալ պատրաստ է ոչ միայն պատժամիջոցների խստացմանը Մոսկվայի նկատմամբ, այլև ՌԴ-ի հետ դիվանագիտական աշխատանքի` Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հարցում»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:
Սպիտակ տանը հայտարարել են, որ Ուկրաինայում հումանիտար միջանցքների ստեղծումը, դրա իրագործումը, այս հարցին ՌԴ լուրջ մոտեցումը միայն ողջունելի են:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն էլ կարծում է, որ նախկինի պես շարունակում է գոյություն ունենալ դիվանագիտական ուղի, որը կօգնի կարգավորելու Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը: