Ամերիկյան վարչակազմը համաձայն չէ Վաշինգտոնում ՌԴ դեսպանատունը փակելու և Վաշինգտոնի ռուս ուսանողներին ԱՄՆ տարածքից վտարելու որոշ պաշտոնյաների կոչերին։ Այդ մասին պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդն ասել է ТАСС-ի հետ հարցազրույցի ժամանակ։
Միաժամանակ, Նուլանդը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը Վաշինգտոնում «երկու անգամ ավելի շատ դիվանագետներ ունի», քան ԱՄՆ-ը՝ Մոսկվայում, և իրենք պետք է այն հավասարեցնեն:
«Ինչ վերաբերում է ռուս ուսանողներին, մենք նրանց դեմ ոչ մի քայլ չենք արել, և դեմ ենք դրան»,- վստահեցրել է պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալը։
Նուլանդը հավելել է, որ ինքը պաշտպանում է «ռուս ուսանողների համար ԱՄՆ դռները բաց պահելու քաղաքականությունը»: Դա, ըստ փոխպետքարտուղարի, կօգնի ռուս երիտասարդներին համոզվել, որ սեփական երկրի իշխանություններն իրենց մոլորեցնում են ԱՄՆ հարցում: Այդ կապակցությամբ Նուլանդը հիշել է, որ 1982 թվականին սովորել է Մոսկվայում և Օդեսայում։