Կիևն ու Մոսկվան պայմանավորվել են շարունակել բանակցությունները: Ինչպես հայտնում է ՌԻԱ-Նովոստին, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդականը:
Նա տեղեկացրել է, որ բանակցությունների երրորդ փուլը նախատեսված է անցկացնել հնարավորինս կարճ ժամկետում: Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել մի շարք հումանիտար հարցերի շուրջ, այդ թվում` հումանիտար միջանցքների ստեղծման համար կրակի ժամանակավոր դադարեցման հնարավորության հարցում: