ՌԴ Կառավարությունը Պետդումա է ներկայացրել օրենքի նախագծերի փաթեթ, որ ներառում է պատժամիջոցների պայմաններում քաղաքացիների ու բիզնեսի աջակցման սոցիալ-տնտեսական միջոցների ամբողջություն: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Օրենքի նախագիծը, մասնավորապես, Կառավարությանը լիազորում է 2022 թ. փոքր ու միջին բիզնեսի պլանային ստուգումների տարկետում մտցնել: Ընդ որում, ինչպես նշվում է փաստաթղթում, ՏՏ ոլորտում գործունեություն ծավալող, պետական հավատարմագիր ունեցող կազմակերպություններում պլանային ստուգումներ չեն անցկացվի մինչև 2024 թ. դեկտեմբերի 31-ը:
Նախարարների կաբինետը նաև լիազորվում է որոշումներ ընդունել լիցենզավորման և այլ ռեժիմների վերաբերյալ: Մասնավորապես, հնարավորություն է ընձեռվում ձեռնարկություններին աշխատել առանց լիցենզիայի կամ թույլտվության երկարաձգման, ձեռք բերել և երկարաձգել դրանք առանց համապատասխանության գնահատման պարտադիր ընթացակարգերի, պետական տուրքի և անհրաժեշտ հանրային ծառայությունների վճարման։