Ուկրաինայի զորքերն առանձին հատվածներում արդեն ոչ միայն պաշտպանվում են ռուսական ուժերից, այլև անցել են հակահարձակման՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը:
Նրա խոսքով՝ Խարկովի շրջանում ռուսական ուժերը ծանր կորուստներ են կրել, իսկ Խերսոնի և Նիկոլաևի ուղղությամբ հաջողություն չեն գրանցել: