Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ստորագրել է Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հայտը։
«Այսօր պատմական օր է մեր երկրի համար։ Վրաստանն ավելի մոտ է Եվրամիությանը, քան երբևէ։ 2014 թ.-ից, երբ ստորագրեցինք Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը, մենք հետևողականորեն կատարում ենք ստանձնած պարտավորությունները՝ առաջընթաց արձանագրելով իրավական, տնտեսական և քաղաքական ոլորտներում Եվրամիության հետ մերձեցման գործում»,- հայտարարել է Ղարիբաշվիլին:
Նա նշել է, որ Վրաստանը ձգտում է դառնալ եվրոպական ընտանիքի լիարժեք անդամ: