Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ապա Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ: Այս մասին հայտնել են Ելիսեյան պալատից։
Նշվում է, որ Մակրոնի և Պուտինի բանակցությունները տևել են մեկուկես ժամ: Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույցը նվիրված է եղել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ կապված հումանիտար հարցերին:
Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Պուտինը Մակրոնին մանրամասն ներկայացրել է Մոսկվայի պայմանները Կիևի հետ բանակցությունների համատեքստում, առաջին հերթին՝ Ուկրաինայի ապառազմականացումն ու չեզոք կարգավիճակը:
Պուտինը նշել է որ Ռուսաստանի ռազմական գործողության նպատակները կիրականացվեն, իսկ բանակցությունները ձգձգելու ճանապարհով ժամանակ շահելու փորձերը կհանգեցնեն Ռուսաստանի կողմից նոր պահանջների առաջքաշման։