Խորհրդարանում այսօր մթնոլորտը շիկացել է, երբ Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում վարչապետն արաձագանքել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանի հայտարարությանը, թե` քանի որ իշխանությունները հանձնել են Արցախի 75 տոկոսը, Հայաստանը շուտով հացահատիկի ներկրման խնդիր է ունենալու: Նիկոլ Փաշինյանը «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններից պահանջել է պատասխանել, թե ինչու են իրենց լիդերները 20 տարի բանակցել այդ տարածքները Ադրբեջանին հանձնելու շուրջ: Իրարանցում է սկսվել, որից հետո ընդդիմությունը լքել է դահլիճը:
Հարցուպատասխանի բոլոր մանրամասները՝ ռեպորտաժում: