Այս տարածաշրջանը պետք է դառնա համագործակցության հարթակ: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը:
«Մեր տարածաշրջան ասելով՝ նկատի ունեմ բոլոր երկրները, որոնց հետ հարևաններ ենք: Պետք է բարիդրացիական հարաբերություններ հաստատենք և Հայաստանի զարգացումն էլ այդ տրամաբանության մեջ ապահովենք: Այլ ճանապարհ չունենք, պետք չէ մտածել, որ մեկը պետք է գա, մեզ օգնի, այս դժվարություններից հանի: Մենք ունենք հարևաններ, նրանց հետ պետք է կարողանանք խաղաղ ապրել»,- ասաց Խաչատուրյանը:
Խաչատուրյանի խոսքով՝ խոսելը, բանակցելն ավելի ճիշտ ճանապարհ է, քան որևէ մեկի հետ վիճելը, ուժ ցույց տալը:
«Ուժ կարելի է ցույց տալ խելքով, գիտելիքով, տեխնոլոգիական ձեռքբերումներով, որով կարող ենք տարածաշրջանում դառնալ առաջնակարգ երկիր»,- ասաց Խաչատուրյանը: