ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրված Վահագն Խաչատուրյանն ԱԺ ամբիոնից հույս հայտնեց, որ Հայաստանի ապագայի վերաբերյալ պատկերացումները պարտադիր կիրականացնեն միասին:
«Մենք կոչված ենք հենց նրա համար, որպեսզի կարողանանք ապահովել մեր հայրենակիցների անվտանգությունը և մեր երկիրը տանել զարգացման ճանապարհով: Մենք կարիք ունենք իմաստնության, կայունության, միաբանության և վստահության»,- ասաց Խաչատուրյանը:
Խաչատուրյանի խոսքով՝ անհրաժեշտ է վերաիմաստավորել ներկան և ինքնակազմակերպվել՝ ստեղծելու արժանապատիվ ապագան: