ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հովհաննես Ավետիսյանին ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ նշանակելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Հովհաննես Ավետիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ: