Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի հարցում ի՞նչ դերակատարում կարող է ունենալ նախագահը: ԱԺ պատգամավորներ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Զարուհի Բաթոյանը այս հարցը տվեց ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանին:
«90-ականներին մենք այս խնդրի առջև կանգնած էինք, կարելի է ավելացնել նաև անհետ կորածներին: Միշտ խնդրահարույց է եղել այն առումով, որ հստակ լուծումներ չկան, առավել ևս, որ դրանք պետք է լինեն բանակցությունների արդյունքում, և դիմացինի նպատակներն էլ պետք է հասկանալի լինեն: Հիմա Կառավարության պատասխանատուները ամբողջ օրվա ընթացքում բոլոր հնարավոր մեթոդներով փորձում են վերադարձնել մեր գերիներին:
ՀՀ նախագահն այդտեղ իր անելիքն ունի: Այդ անելիքն ուղղակի պետք է միացվի այն ամբողջ անելիքներին, որ արվում են այսօր: Այսինքն՝ նախագահի ինստիտուտը կարող է օգտակար լինել»,- ասաց Խաչատուրյանը:
Խաչատուրյանը շեշտեց, որ պետության ինստիտուտները համատեղ աշխատում են, և դա իր արդյունքը կտա: