Ինչպե՞ս կարող է Հայաստանը, լինելով ցեղասպանության դատապարտման և կանխարգելման առաջամարտիկ, սատար կանգնել ու նպաստել 2014 թվականի եզդիների ցեղասպանության՝ առ այսօր ծավալվող միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացին: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանն այս հարցն ուղղեց ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանին:
«Այն իրավիճակում, որ մենք ենք որպես հայ ժողովուրդ, նույնը նաև եզդիներին է վերաբերում, դա սովորական ժողովրդի պատմություն կամ ճակատագիր չէ: Դրա ճանաչումը ոչ թե մեզ համար ձև է, բարոյական գնահատական ստանալու կարիք, նաև անհրաժեշտություն, հիշողություն:
Մենք կարիք ունենք, որ այն ժողովուրդները, պետությունները, որ իրականացրել են ցեղասպանություն, դրան գնահատական տան: Ինձ համար դա քննարկելի հարց չէ, այլ պատմական իրողություն, որ կատարվել է: Դա պետք է ճանաչել՝ ներողություն խնդրելով կամ քաղաքական այլ ակտով»,- ասաց Խաչատուրյանը: