Ռուսաստանը Ուկրաինայի հետ բանակցությունների առաջին փուլի ընթացքում բարձրաձայնել է կրակի անհապաղ դադարեցման պահանջի մասի: Այս մասին հայտարարել է ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին` ժամանելով Բելառուսում ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլի անցկացման վայրը:
«Ինչպես գիտեք, նախորդ հանդիպմանը մենք քննարկել ենք դիրքորոշումները, նաև բարձրաձայնել ենք ՌԴ մի շարք առաջարկներ, որոնք փոխկապակցված են կրակի անհապաղ դադարեցման հետ»,- նշել է նա:
Մեդինսկին պարզաբանել է, որ մի շարք առաջարկների դեպքում բանակցային սեղանի շուրջ փոխըմբռնման են հասել, մինչդեռ որոշ, առավել սկզբունքային առաջարկների դեպքում, ինչն ամբողջովին կանխատեսելի էր, ուկրաինական կողմը մտածելու և Կիևի հետ խորհրդակցությունների ժամանակ է խնդրել: