ՌԻԱ Նովոստիի թղթակիցը հայտնել է, որ ռուսական պատվիրակության մեքենաները շարժվել են Բելովեժյան անտառ՝ հանդիպման վայր։
Բանակցությունները կանցկացվեն նույն կազմով, ինչ առաջին փուլում, որը տեղի ունեցավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում։
Մոսկվան ներկայացնում էին նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը, Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին և Բելառուսում Ռուսաստանի դեսպան Բորիս Գրիզլովը։
Ուկրաինական պատվիրակության կազմում էին Պաշտպանության նախարար Օլեքսի Ռեզնիկովը, «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան, փոխարտգործնախարար Նիկոլայ Տոչիցկին, նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը, Գերագույն ռադայի պատգամավոր Ռուստեմ Ումերովը և Եռակողմ կոնտակտային խմբի Ուկրաինայի պատվիրակության ղեկավարի առաջին տեղակալը Անդրեյ Կոստինը: