ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսում ելույթի ընթացքում անդրադարձել է Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողությանը:
«ԱՄՆ-ը կանգնած է ուկրաինացի ժողովրդի կողքին»,- ասել է նա՝ նշելով, որ իրենց դաշնակիցների հետ հզոր տնտեսական պատժամիջոցների են դիմում ՌԴ նախագահի նկատմամբ:
Բայդենը հայտնել է, որ այսօրվանից իրենք ՌԴ-ից բոլոր թռիչքների համար փակում են օդային ճանապարհը:
ԱՄՆ-ը, Բայդենի խոսքով, աջակցում է Ուկրաինային: Նա մասնավորեցրել է` խոսքը տնտեսական, հումանիտար և ռազմական աջակցության մասին է:
«Մեր զորքերը չեն կռվի Ուկրաինայում, բայց ԱՄՆ-ը կպաշտպանի ՆԱՏՕ-ի տարածքի ցանկացած դյույմ՝ մեր ունեցած բոլոր միջոցներով»,- ասել է նա` նկատելով, որ առաջիկա օրերն ուկրաինացիների համար բարդ են լինելու:
Բայդենը հայտնել է` ԱՄՆ իշխանությունները փակում են օդային ճանապարհը ռուսական ինքնաթիռների համար: Վաշինգտոնն ու իր դաշնակիցներն անհրաժեշտության դեպքում կարող են ռազմավարական պաշարներից նավթի լրացուցիչ պաշարներ թողնել, իսկ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հատուկ աշխատանքային խումբ է ստեղծում «ռուս օլիգարխների հանցանքների հետաքննության» նպատակով: