Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումին Հայաստանի մասնակցության վերաբերյալ որոշում չկա: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Հուսով եմ՝ կհամաձայնեք, որ աշխարհում սրընթաց կերպով են իրադարձությունները զարգանում և փոփոխվում: Ըստ էության, նույնիսկ նախկինում կարճաժամկետ թվացող իրադարձությունները և ժամկետներն այժմ բավականին երկար են»,- ասաց Միրզոյանը:
Նա տեղեկացրեց, որ մասնակցության վերաբերյալ որոշում կկայացվի, երբ ֆորումի ժամկետները մոտ լինեն: