Ուկրաինայի պաշտպանության նախարար Օլեքսի Ռեզնիկովը հայտարարել է, որ թուրքական նոր անօդաչու թռչող սարքեր են ժամանել Ուկրաինա։
«Նոր «Բայրաքթարներն» արդեն Ուկրաինայում են և մարտական հերթապահություն են իրականացնում: Շուտով կլինեն նաև «Սթինգերներ» և «Ջավելիններ»: Եվրոպան վերածվում է մեր թիկունքի և մատակարարում է պաշտպանության համար անհրաժեշտ ամեն ինչ»,- գրել է նա Facebook-ի իր էջում։
РИА Новости-ի մեկ այլ տեղեկությամբ, Ուկրաինա են ժամանում առաջին օտարերկրյա վարձկանները՝ ուկրաինացի զինվորականների հետ ռազմական գործողություններին մասնակցելու համար: