Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների երկրորդ հանդիպումը, ըստ նախնական պայմանավորվածության պետք է կայանա այսօր: Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ բանակցությունները նախատեսված են օրվա երկրորդ կեսին։
«Կրեմլը հուսով է, որ Ուկրաինայի պատվիրակությունը կժամանի բանակցությունների անցկացման վայր, նաև հուսով է, որ կողմերը կհաջողեն»,- ընդգծել է պաշտոնյան։ Նրա խոսքով՝ բանակցությունները դրական կհամարվեն, եթե Ուկրաինան կատարի իրավիճակը կարգավորելու համար Վլադիմիր Պուտինի բարձրաձայնած պահանջները։
Պաշտոնական Կիևը նույնպես հաստատել է, որ պատրաստ է բանակցությունների երկրորդ փուլին, սակայն վերջնագրեր չի ընդունի: Ըստ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի՝ խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտնել է, որ պատվիրակությունների կազմերը կլինեն նույնը: Հանդիպումը նախատեսված է երեկոյան: