Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբան՝ տեղեկացնում է ТАСС-ը։
«Բանակցությունների առաջին փուլը կայացել է, ռուսների պահանջները, սկզբունքորեն, մնում են անփոփոխ, դրանք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է իր ուղերձում»,- ասել է Ուկրաինայի ԱԳ նախարարը ճեպազրույցի ժամանակ։
«Մենք պատրաստ ենք բանակցություններին, պատրաստ ենք դիվանագիտությանը, բայց ոչ մի դեպքում պատրաստ չենք ընդունել Ռուսաստանի վերջնագրերը,- ասել է Կուլեբան։ Նախատեսված է ռուս-ուկրաինական բանակցության երկրորդ փուլն անցկացնել մարտի 2-ին: