ԵՄ-ում գազի գինը շարունակում է աճել։ Լոնդոնի ֆոնդային բորսայի առևտրի տվյալների համաձայն՝ գազի գինը աճել է 20%-ով՝ հասնելով 2210 դոլարի՝ առավոտյան ճեղքելով բոլոր նշաձողերը՝ սկսած հազար խորանարդ մետրի դիմաց 1500 դոլարից՝ տեղեկացնում է vesti.ru-ն։
Եվրոպական ստորգետնյա գազապահեստարաններում պահեստների ընդհանուր ծավալից մնում է գազի մոտ 20%-ը:
«Gas Infrastructure Europe-ի տվյալներով՝ փետրվարի 27-ի դրությամբ Եվրոպայի ստորգետնյա պահեստարաններում ակտիվ գազի ծավալը նվազել է մինչև 28,8 միլիարդ խորանարդ մետր, ինչը 21,3 տոկոսով (7,8 միլիարդ խորանարդ մետր) պակաս է նախորդ տարվա համեմատ»՝ հայտնում է «Գազպրոմը»:
Հայտերի հսկայական աճի պատճառով ամեն րոպե բարձրացնում է գազի գինը: Մատակարարումների խափանումներն ավելի հավանական են դառնում Ուկրաինայում ենթակառուցվածքի հավանական վնասման պատճառով: Խափանումների ռիսկը բարձր է նաև ՌԴ-ից նավթի և գազի մատակարարումները սահմանափակող պատժամիջոցների պատճառով՝ հայտարարել է Rystad Energy-ի ավագ վերլուծաբան Կաուշալ Ռամեշը: