Ուկրաինայից փախստականները կարիք չունեն անցնել ապաստանի ընթացակարգով, նրանք անմիջապես ստանում են ԵՄ պաշտպանություն երեք տարի ժամկետով, հայտարարել է Գերմանիայի ՆԳ նախարար Նենսի Ֆեզերը։
«Մենք Ուկրաինայից փախստականներին օգնում ենք արագ և առանց բյուրոկրատիայի: Նրանք կարիք չունեն ապաստանի ընթացակարգով անցնելու: Մենք օգնում ենք նաև, որ փախստականներն արագ մուտք գործեն առողջապահական ապահովագրություն և աշխատաշուկա»,- գրել է նախարարը Twitter-ում: