Ադրբեջանի և Ֆրանսիայի ղեկավարներ Իլհամ Ալիևը և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը և այդ երկրին մարդասիրական օգնության տրամադրումը՝ հաղորդում է ТАСС-ը։
Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մասին՝ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների օգնության խնդրանքին։ Նա ընդգծեց, որ Մոսկվայի ծրագրերը չեն ներառում ուկրաինական տարածքների օկուպացումը։ ԱՄՆ-ը, ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան, ինչպես նաև մի շարք այլ երկրներ հայտարարեցին, որ պատժամիջոցներ են սահմանում ռուս ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ։
Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ալիևի և Մակրոնի հեռախոսազրույցի ժամանակ մտքերի փոխանակում է եղել նաև էներգետիկ հարցերի շուրջ։