Ինչպես ավելի վաղ
հայտնել էինք, Հյուսիս-հարավ ծրագրի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի նախաորակավորման մրցույթն արդեն հայտարարված է։
Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի նախագծի համաձայն՝ նախատեսվում է կառուցել երկրորդ տեխնիկական կարգի, 100 կմ/ժամ հաշվարկային արագությամբ, շուրջ 60 կմ ընդհանուր երկարությամբ նոր ճանապարհահատված, այդ թվում՝ 4.7 կմ ընդհանուր երկարությամբ կամուրջներ և 12.5 կմ ընդհանուր երկարությամբ թունելներ, որից ամենաերկարը Բարգուշատի թունելն է՝ շուրջ 8.6 կմ երկարությամբ:
Ճանապարհի կառուցման նկարագրությունն ու բոլոր մանրամասները՝ տեսանյութում: