Ադրբեջանցի զինվորականը կոչով դիմում է Ուկրաինային, ցանկություն հայտնում կռվել Ռուսաստանի դեմ։
Այնուհետև ադրբեջանցին ասում է, որ իր նման շատերը կան, որ պատրաստ են օգնելու բարեկամ Ուկրաինային:
Ուկրաինայի դեսպանության մոտ հակառուսական կարգախոսներով ցույցն է. ցուցարարները Ռուսաստանին անվանում են օկուպանտ և ագրեսոր, իսկ ադրբեջանական ոստիկանությունը, որը սովորաբար բավական կոշտ է արձագանքում ցանկացած բողոքի ակցիայի, այս անգամ տարօրինակ հանդուրժողականություն է ցուցաբերում: Եվ այս ամենը այն դեպքում, երբ մի քանի օր առաջ Ռուսաստանի նախագահի հետ այդ երկրի ղեկավարը դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր էր ստորագրում:
Ադրբեջանագետի խոսքով` սա ևս մեկ ցուցիչ է, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները խորացնելը միայն թղթի վրա է:
Հայրիկ Սուքիասյան (Ադրբեջանի հարցերի փորձագետ) - Հաշվի առնելով, որ Ադրբեջանում ցույցերը արագ չեզոքացվում են, այստեղ ոչինչ չեն անում. ակցիա իրականացնողները խիստ հակառուսական լոզունգներով են հանդես գալիս, օրինակ` «Կորչի Ռուսաստանը, կեցցե Ուկրաինան, և կեցցե Ադրբեջանը», դարձել են տարածված նաև հենց Ուկրաինայում:
44-օրյա պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակավայրերը ռմբակոծող և արգելված զինատեսակներ օգտագործող Ադրբեջանը փորձում է օգտվել ստեղծված իրավիճակից՝ հումանիստի կեղծ կերպար ստեղծելու համար: Ադրբեջանական պետական նավթային SOCAR ընկերությունն սկսել է անվճար վառելիք տրամադրել ուկրաինական շտապօգնության, արտակարգ իրավիճակների մեքենաներին:
Պաշտոնական Բաքուն էլ հայտարարել է Ուկրաինա 5 միլիոն եվրոյի հումանիտար օգնություն ուղարկելու մասին:
Հայրիկ Սուքիասյան - Փորձագետները ուշադրություն են հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ հակառուսական տրամադրությունները գերակա են մեդիադաշտում: Եթե ռազմական գործողության առաջին օրերին ադրբեջանական լրատվականները համեմատաբար հավասարակշռված դիրքավորում ունեին և պաշտոնական հաղորդագրություններ էին հայտնում Մոսկվայից ու Կիևից, ապա վերջին օրերին լրահոսը ողողված է ակնհայտ հակառուսական, միակողմանի տեղեկություններով:
Փորձագետների կարծիքով` Ադրբեջանում ընդգծված հակառուսական տրամադրությունների տարածումը նոր չէ, տարիների պատմություն ունի և պայմանավորված է նաև պատերազմից հետո Արցախում ռուսական խաղաղապահ առաքելությունով: