Փետրվարի 25-ին ոստիկանության Կապանի բաժնի ծառայողներն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները Կապանում և Կապան-Քաջարան ճանապարհի սկզբնամասում իրականացրել են ուժեղացված ծառայություն։
Ուժեղացված ծառայության ընթացքում ստուգվել են 1150 տրանսպորտային միջոց։ Օրենքով արգելված իրեր և առարկաներ չեն հայտնաբերվել։
Ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների խախտման փաստերով կազմվել է 20 արձանագրություն։ 2 մեքենա տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։