Ժնևում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 49-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում, ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն իր ելույթում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքներին և դրանք իրացնելու հնարավորություններին:
Մեր երկրի գլխավոր դիվանագետը հայտարարել է, որ մենք ձգտում ենք հասնելու հայերի անվտանգ, արժանապատիվ և կամավոր վերադարձին իրենց հայրենի տներ: