Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է` պատրաստ է բանակցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ռուս-ուկրաինական զինված հակամարտությանն անդրադառնալով` Զելենսկին ներկայացրել է բանակցություններին վերադառնալու իր պայմանները: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Ուկրաինայի նախագահը նշել է` Մոսկվայի հետ բանակցությունների սեղան վերադառնալու համար անհրաժեշտ է կրակի ամբողջական դադարեցում:
Հիշեցնենք, երկուշաբթի Բելառուսի տարածքում ՌԴ և Ուկրաինայի պատվիրակությունների միջև կայացել էր առաջին հանդիպումը։ Ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը, ըստ նախնական պայմանավորվածության, կարող է տեղի ունենալ մարտի 2-ին: