Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 28-ից մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 56 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 17, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 6-ական, ընտանեկան բռնության՝ 3, անձի առևանգման, բնակարանային գողության, յուրացնելու կամ վատնելու և ապօրինի ծառահատման՝ 2-ական, գույքը դիտավորությամբ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման ու փաստաթղթի կեղծիքի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 2 անհետ կորած, 8 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2, բնակարանային գողության, պետական-հասարակական ունեցվածքի գողության և կողոպուտի 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 2 մարդ զոհվել է, 23-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: