Այսօր Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրն է: Այդ առիթով ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը շնորհավորական ուղերձ է հղել:
«Արտակարգ իրավիճակների նախարարության հարգելի՛ աշխատողներ և վետերաններ, շնորհավորում եմ Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ:
Քաղաքացիական պաշտպանության ոլորտն արտակարգ իրավիճակների կառավարման համակարգի անբաժանելի մասն է և գերակա ուղղություններից մեկը, որն անընդհատ պետք է զարգանա և մեծացնի կարողությունները։
Հարգելի՛ գործընկերներ, ուզում եմ ընդգծել բնակչության ուսուցման, կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման, արտակարգ իրավիճակներում բնակչության պատրաստվածության, անհրաժեշտության դեպքում նրանց լիարժեք պաշտպանության կազմակերպման կարևորությունը: Դա ձեր ամենօրյա աշխատանքի մաս է կազմում, և վստահ եմ, որ նույն պատասխանատվությամբ շարունակելու եք ձեր առաքելությունը:
Կրկին շնորհավորում եմ ձեզ, մաղթում անվտանգ ծառայություն և խաղաղություն»,- ասված է ուղերձում։