Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:
«Այս նախագծով հանձնաժողովը տեխնիկածրագրային ուղիների միջոցով ձեռք բերված տվյալներից կկարողանա օգտվել առանց տնտեսվարողի հետ շփվելու»,- ասաց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:
Նախատեսվում է եզրակացություն ընդունելու ավելի ճկուն կարգ, մասնավորապես՝ տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացություն ստանալու համար սահմանված պահանջներին համապատասխան դիմում ստանալու դեպքում սկսել եզրակացության ընդունման ընթացակարգ՝ առանց եզրակացություն ընդունելու ընթացակարգ սկսելու վերաբերյալ հանձնաժողովի որոշման առկայության:
Նախագծի ընդունման դեպքում կվերանան արձանագրված տեխնիկական բնույթի խնդիրները, և նախադրյալներ կստեղծվեն հանձնաժողովի գործունեություն առավել արդյունավետ իրականացման համար: