Խերսոնից լուրեր են հասնում այն մասին, որ Ուկրաինայի հարավում գտնվող այս շրջկենտրոնն ամբողջությամբ կամ գրեթե ամբողջությամբ շրջափակված է ռուսական զորքերով: Այս մասին հայտնում է BBC-ն:
Լրագրող Ալյոնա Պանինան, ով Խերսոնում է, ուկրաինական հեռուստաալիքներից մեկի եթերում հայտնել է, որ քաղաքը փաստացի շրջափակման մեջ է. բոլոր կողմերից բազմաթիվ ռուս զինվորականներ են ու զինտեխնիկա:
Լրագրողի խոսքով` 300 հազար բնակչություն ունեցող այս քաղաքի խանութներ արդեն դժվար է մթերք մատակարարել: Խերսոնում դեռ լույս, գազ ու ջեռուցում կան: