Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի ու ևս 25 քաղաքական գործիչների, լրագրողների, մշակույթի գործիչների նկատմամբ՝ սառեցնելով նրանց ակտիվները և արգելելով նրանց մուտքը ԵՄ տարածք:
Պատժամիջոցների մասին է հայտարարել նաև Ճապոնիայի կառավարությունը։ Որոշում է կայացվել Ռուսաստանի իշխանությունների ներկայացուցիչների և բանկերի ակտիվների սառեցման մասին։
Պատժամիջոցները կվերաբերեն նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Պաշտոնական Տոկիոն հաստատել է նաև արտահանման պատժամիջոցները ռուսական 49 ընկերությունների և կազմակերպությունների նկատմամբ։