Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հաջորդ փուլը, հավանաբար, տեղի կունենա մարտի 2-ին: Այդ մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ վկայակոչելով իրենց աղբյուրները:
«Ինչպես նախապես պայմանավորվածություն էր ձեռք բերվել՝ հանդիպումը պետք է տեղի ունենա վաղը»,- հայտնել են լրատվամիջոցները:
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների առաջին փուլը տեղի էր ունեցել փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում և տևել էր հինգ ժամ: Հանդիպման ավարտից հետո ռուսական կողմից հայտնել էին, որ կողմերը նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել բանակցությունները շարունակելու վերաբերյալ: