Ուկրաինայում ռազմական գործողությունների արդյունքում Լուգանսկի և Դոնեցկի ուժերը շարունակում են առաջ շարժվել։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Ընդհանուր առմամբ, ՌԴ զինված ուժերը ոչնչացրել են ուկրաինական ռազմական ենթակառուցվածքի 1146 օբյեկտ»,- հստակեցրել է նա։
Կոնաշենկովի խոսքով՝ ոչնչացվել է ուկրաինական բանակի կառավարման 31 կետ և կապի հանգույց, հակաօդային պաշտպանության 81 համալիր, ռադիոտեղորոշման 75 կայան, 311 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենա, 42 ինքնաթիռ և ուղղաթիռ, համազարկային կրակի 51 ռեակտիվ համակարգ, դաշտային հրետանու և ականանետների 147 հրանոթ, հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկայի 263 միավոր:
Ռուսական կողմը հայտնել է նաև, որ շրջափակման մեջ է վերցվել Մարիուպոլ քաղաքը: Ստեղծվել է երկու մարդասիրական միջանցք. քաղաքացիական բնակչությունը կարող է լքել քաղաքը:
Ուկրաինական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ուկրաինայի հարավում գտնվող Խերսոն քաղաքը գրեթե ամբողջությամբ շրջափակվել է ռուսական ուժերի կողմից: