Մարտի 1-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Արցախում իրականացվել է 88 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք: Գրանցվել է մահվան 1 դեպք: Ստացիոնար բուժում է ստանում 44 բուժառու:
Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 9223 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2910 դեպք:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 35 դեպք է արձանագրվել:
«Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:
Տեղեկացնում ենք՝ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունն օր առաջ պատվաստվի COVID-19-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով հասարակության առողջությունը:
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ աշխատանքային օրերին ժամը 9:00-16։00-ը, շաբաթ օրը՝ ժամը 10:00-14:00-ը, «Արևիկ» բուժմիավորումում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում:
Պատվաստումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար հանրապետության բնակիչները կարող են աշխատանքային ժամերին՝ 9։00-17։00-ը, զանգահարել 047-94-32-27 հեռախոսահամարին»,- նշված է Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրությունում: