Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևի ռազմական վարչակազմի ղեկավար է նշանակել պրոֆեսիոնալ զինվորականի՝ գեներալ Նիկոլայ Ժիրնովին:
«Ես որոշում եմ կայացրել պատերազմի ժամանակ Կիևի ռազմական վարչակազմի ղեկավար նշանակել պրոֆեսիոնալ զինվորականի։ Վիտալի Կլիչկոն կմնա Կիևի քաղաքապետ, նա կունենա պատասխանատվության իր ոլորտը»,- ասել է Զելենսկին տեսաուղերձում:
Զելենսկու խոսքով՝ Կիևի պաշտպանությունը կլինի քաղաքապետի և ռազմական վարչակազմի ղեկավարի ընդհանուր աշխատանքը: